միացիր մեր ծրագրին
18-ժամյա ծրագիր
քո ՊԱՅԾԱՌ ապագայի համար

ծրագրի մասին

Մենք հավատում ենք, որ մարդիկ ունեն աճի և զարգացման անհավատալի կարողություն, այնուամենայնիվ, ամենակարևոր մարտահրավերը սեփական մղումներն ու իրական ներուժը գտնելն է։

Այսպիսով, տեղական և միջազգային փորձագետների մեր խումբը հանդես է եկել նորարարական գաղափարով, որի նպատակն է ապահովել դեռահասների համար իսկապես ոգեշնչող փորձ:

«zoom in!» ծրագիրը մասնագիտական կողմնորոշման այլընտրանքային լուծում է և կօգնի դեռահասներին հասկանալ իրենց իրական ներուժը և ուրվագծել հետագա աճի հիմնական ուղղությունները։

Սա առաջին «zoom in!» ծրագիրն է, որը նպատակ ունի աջակցել դեռահասներին սկսել ինքնաճանաչման իրենց ուղին, ճանաչել սեփական անձը, բացահայտել ուժեղ կողմերը, ձգտումները, հնարավորությունները և կազմել հետագա զարգացման գործողությունների  ծրագիր։ Այլ կերպ ասած, այս ծրագիրը խթանում է ինքնաճանաչումը։