ծրագրի մասին

«zoom in!»  ծրագիրը մշակվել է՝ հիմնվելով անձի տեսակների «DISC» մեթոդաբանության և ԱՆՑՅԱԼ-ՆԵՐԿԱ-ԱՊԱԳԱ մոտեցման վրա: Այն ներառում է գործնական խաղեր և վարժություններ՝ երիտասարդների ներգրավվածությունը, մոտիվացիան և ծրագրի  յուրացումը ապահովելու նպատակով։

«zoom in!» ծրագիրը կօգնի երիտասարդներին հասկանալ այն ոլորտները, որոնցում իրենք կցանկանան մասնագիտանալ և գիտելիքներ ձեռք բերել, ինչպես նաև բացահայտել՝ արդյո՞ք այդ ոլորտները համապատասխանում են իրենց ձգտումներին և հետաքրքրություններին: Կարճաժամկետ հեռանկարում ծրագիրը կօգնի այն երիտասարդներին, ովքեր իրենց տեղն են փնտրում աշխատաշուկայում, կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, իսկ երկարաժամկետ հեռանկարում ծրագիրը կնվազեցնի մասնագիտական փնտրտուքների վրա ծախսվող տարիների քանակը։

դուք գիտե՞ք, որ

  • երազանքի մասնագիտությամբ կամ հարակից ոլորտում աշխատում է չափահաս մարդկանց ոչ ավել, քան 20%
  • մարդկանց 85%-ը համարում է իրեն դժբախտ սխալ մասնագիտության ընտրության հետևանքով,
  • աշխատունակ բնակչության 25%-ը երիտսարդներն են, այդուհանդերձ,  նրանք կազմում են ընդհանուր գործազուրկների  40%-ը,
  • միլլենիալների  66%-ը ցանկանում են փոխել  իրենց կարիերան, իսկ շրջանավարտների կեսը չեն աշխատում իրենց ընտրած ոլորտում,
  • ամբողջ աշխարհի աշխատող մարդկանց միայն 13%-ն է ներգրավված աշխատանքի մեջ, իսկ 24%-ը «ակտիվորեն նեգրավված չէ» նշելով, որ իրենք դժբախտ և անարդյունավետ են աշխատանքի մեջ և կարող են բացասական ազդեցություն ունենալ գործընկերների վրա,
  • մասնագիտության կողմնորոշման հարցում ամենամեծ մարտահրավերը ներքին ձայնը լսելն ու հասկանալն է։

ծրագրի արդյունքները

  • հասկանալ, թե ով եք դուք և ինչ եք ուզում,
  • հասկանալ ձեր ուժեղ կողմերը՝ հետագայում դրանց վրա հենվելու համար,
  • հասկանալ այն հիմնական ոլորտները, որոնք ձեզ իսկապես հետաքրքրում են և կօգնեն բացահայտել ձեր անձը,
  • հասկանալ, թե ինչ եք ամենաշատը սիրում և ինչն ամենաշատը չեք սիրում,
  • հասկանալ, թե ինչն է ձեզ մոտիվացնում, և որտեղ կարող եք լավագույն արդյունքներն ունենալ,
  • հասկանալ ինքներդ ձեզ, ձեր անհատականությունը, ձեր մարտահրավերները և մղումները,
  • ուրվագծել գործողությունների ծրագիր՝ ապագայում կիրառելու համար։

իմանալ ավելին

Արփի Կարապետյան

ունե՞ք հարցեր, դիմեք մեզ