18-ժամյա ծրագիր
քո ՊԱՅԾԱՌ ապագայի համար
ծրագրի մասին
Մենք հավատում ենք, որ մարդիկ ունեն աճի և զարգացման անհավատալի կարողություն, այնուամենայնիվ, ամենակարևոր մարտահրավերը սեփական մղումներն ու իրական ներուժը գտնելն է։
Այսպիսով, տեղական և միջազգային փորձագետների մեր խումբը հանդես է եկել նորարարական ծրագրով, որի նպատակն է ապահովել մասնագիտական ուղու փնտրտուքների մեջ գտվող երիտասարդների համար իսկապես ոգեշնչող փորձ։
«zoom in!» ծրագիրը մասնագիտական կողմնորոշման այլընտրանքային լուծում է, որի նպատակն է օգնել երիտասարդներին հասկանալ իրենց իրական ներուժը և ուրվագծել հետագա աճի հիմնական ուղղությունները։
Սա առաջին «zoom in!» ծրագիրն է, որը նպատակ ունի աջակցել երիտասարդներին սկսել ինքնաճանաչման իրենց ուղին, ճանաչել սեփական անձը, բացահայտել ուժեղ կողմերը, ձգտումները, հնարավորությունները և կազմել հետագա զարգացման գործողությունների ծրագիր։ Այլ կերպ ասած, այս ծրագիրը խթանում է ինքնաճանաչումը։