3 Սխալներ, որոնք Խոչընդոտում են Կարիերային
Սխալ 1. Աշխատում ես միայն գումար ստանալու համար
Գաղտնիք չէ, որ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու լավագույն միջոցը նպատակային մոտիվացիան է։ Նպատակադրումն ինքնին պետք է ճիշտ կատարվի։ Փող աշխատելը, որպես ինքնանպատակ, երբեք իրեն չի արադացրել։ Այս մասին են վկայում բազմաթիվ հայտնի հարուստ գործարարների պատմությունները։
Փորձը ցույց է տվել, որ սոսկ փողի համար աշխատողը չի ձգտում կատարելագործել մասնագիտական գիտելիքները, նոր մտքերով, առաջարկներով հանդես չի գալիս, չունի մասնագիտական կոչման պատասխանատվություն, չի գիտակցում իր ստեղծած բարիքի հանրային նշանակությունը։ Արդյունքում շուտ է հոգնում գործից, ու սկսում աշխատել «կոլխոզի քաղհանչու» սկզբունքով՝ գլխառադ է անում գործը։
Սխալ 2. Զբաղվում ես այն գործով, որը չես սիրում
Մարդը կարող է աշխատել, գործ անել, առանց այդ գործը սիրելու։ Գործի, մասնագիտության նկատմամբ անտարբեր վերաբերմունքը երբևէ չի արդարացրել իրեն։ Ստիպողաբար աշխատանքը, անգամ եթե այն շահութաբեր է՝ ոչ մեկի սրտով չի։ Ազատ աշխարհում մարդիկ ձգտում են անել այն, ինչը սիրում են։
Գիտնականները վաղուց են պարզել, որ իր գործը սիրող մարդու աշխատանքի ՕԳԳ-ն մի քանի անգամ գերազանցում է ստիպողաբար աշխատողի ՕԳԳ-ին։
Այս միտումով, զարգացած երկրներում խոշոր ընկերություններն ունեն ՆԼԾ մասնագետներ, որոնք աշխատում են ընկերության աշխատակիցների հետ, վերջիններիս օգնում ճիշտ մոտիվացիա գեներացնելու համար։
Սխալ 3. Չես հավատում հաջողությանը
Հաջողությանը հավատալը կարևոր գործոն է արդյունավետ և նպատակասլաց աշխատանքի համար։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում ամեն քայլի կարող ես հանդիպել խոչընդոտի, որը կարող է քեզ թևաթափ անել ու հեռացնել նպատակից, եթե չես հավատում հաջողությանը։ Իսկ նա, ով հավատում է հաջողությանը, հեշտորեն չի հանձնվում, այլ համառորեն առաջ է գնում՝ կատարելագործվելով իր մասնագիտության, գործի, աշխատանքի մեջ։
Պետք չէ հաջողությանը հավատալը շփոթել «թախտին նստած բախտին սպասելու» հետ։ Նպատակին հասնելու, մեծ հաշվով՝ մասնագիտական աճի համար պահանջվում է ջանք, տարածություն, արագություն և հաջողության հասնելու անխորտակելի կամք։