fbpx

ծրագրի մասին

«zoom in!» ծրագիրը մշակվել է՝ հիմնվելով անձի տեսակների «DISC» մեթոդաբանության և ԱՆՑՅԱԼ-ՆԵՐԿԱ-ԱՊԱԳԱ մոտեցման վրա: Այն ներառում է գործնական խաղեր և վարժություններ՝ դեռահասների ներգրավվածությունը, մոտիվացիան և ծրագրի  յուրացումը ապահովելու նպատակով:

«zoom in!» ծրագիրը կօգնի դեռահասներին հասկանալ այն ոլորտները, որոնցում իրենք կցանկանան մասնագիտանալ և գիտելիքներ ձեռք բերել, ինչպես նաև բացահայտել՝ արդյո՞ք այդ ոլորտները համապատասխանում են իրենց ձգտումներին և հետաքրքրություններին: Կարճաժամկետ հեռանկարում ծրագիրը կօգնի այն դեռահասներին, ովքեր պատրաստվում են 5 տարի հետո մուտք գործել աշխատաշուկա, կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, իսկ երկարաժամկետ հեռանկարում ծրագիրը կնվազեցնի մասնագիտական փնտրտուքների վրա ծախսվող տարիների քանակը։

դուք գիտե՞ք, որ

  • երազանքի մասնագիտությամբ կամ հարակից ոլորտում աշխատում է չափահաս մարդկանց ոչ ավել, քան 20%
  • 16 տարեկանում սխալ մասնագիտության ընտրությունը հանգեցնում է շուրջ 7 տարվա ուսումնառության կորստի և չի նպաստում իրական ներուժը իրացնելուն,
  • ամեն 3-րդ դեռահասը կայացնում է մասնագիտության սխալ ընտրություն՝ ուրիշներին լսելու և ընդհանուր շուկայի միտումներին հետևելու պատճառով,
  • մարդկանց 85%իրեն դժբախտ է համարում սխալ մասնագիտության ընտրության հետևանքով,
  • դեռահասների 30%-ը չունի իրեն առաջնորդող որևէ մեկին,
  • դեռահասների 35%-ը ունի ձախողման վախ, իսկ 37%-ը չունի բավարար վստահություն,
  • դեռահասների 46%-ը չգիտի՝ որտեղից սկսել իր ուղին,
  • մասնագիտության կողմնորոշման հարցում ամենամեծ մարտահրավերը ներքին ձայնը լսելն ու հասկանալն է։

ծրագրի արդյունքները

 

  • հասկանալ, թե ով եք դուք և ինչ եք ուզում,
  • հասկանալ ձեր ուժեղ կողմերը՝ հետագայում դրանց վրա հենվելու համար,
  • հասկանալ այն հիմնական ոլորտները, որոնք ձեզ իսկապես հետաքրքրում են և կօգնեն բացահայտել ձեր անձը,
  • հասկանալ, թե ինչ եք ամենաշատը սիրում և ինչն ամենաշատը չեք սիրում,
  • հասկանալ, թե ինչն է ձեզ մոտիվացնում, և որտեղ կարող եք լավագույն արդյունքներն ունենալ,
  • հասկանալ ինքներդ ձեզ, ձեր անհատականությունը, ձեր մարտահրավերները և մղումները,
  • ուրվագծել գործողությունների ծրագիր՝ ապագայում կիրառելու համար։

իմանալ ավելին

Արփի Կարապետյան

ունե՞ք հարցեր, դիմեք մեզ