ծրագրի մասին
«zoom in!» ծրագիրը մշակվել է՝ հիմնվելով անձի տեսակների «DISC» մեթոդաբանության և ԱՆՑՅԱԼ-ՆԵՐԿԱ-ԱՊԱԳԱ մոտեցման վրա: Այն ներառում է գործնական խաղեր և վարժություններ՝ դեռահասների ներգրավվածությունը, մոտիվացիան և ծրագրի յուրացումը ապահովելու նպատակով:
«zoom in!» ծրագիրը կօգնի դեռահասներին հասկանալ այն ոլորտները, որոնցում իրենք կցանկանան մասնագիտանալ և գիտելիքներ ձեռք բերել, ինչպես նաև բացահայտել՝ արդյո՞ք այդ ոլորտները համապատասխանում են իրենց ձգտումներին և հետաքրքրություններին: Կարճաժամկետ հեռանկարում ծրագիրը կօգնի այն դեռահասներին, ովքեր պատրաստվում են 5 տարի հետո մուտք գործել աշխատաշուկա, կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, իսկ երկարաժամկետ հեռանկարում ծրագիրը կնվազեցնի մասնագիտական փնտրտուքների վրա ծախսվող տարիների քանակը։
դուք գիտե՞ք, որ
- երազանքի մասնագիտությամբ կամ հարակից ոլորտում աշխատում է չափահաս մարդկանց ոչ ավել, քան 20%-ը
- 16 տարեկանում սխալ մասնագիտության ընտրությունը հանգեցնում է շուրջ 7 տարվա ուսումնառության կորստի և չի նպաստում իրական ներուժը իրացնելուն,
- ամեն 3-րդ դեռահասը կայացնում է մասնագիտության սխալ ընտրություն՝ ուրիշներին լսելու և ընդհանուր շուկայի միտումներին հետևելու պատճառով,
- մարդկանց 85%-ն իրեն դժբախտ է համարում սխալ մասնագիտության ընտրության հետևանքով,
- դեռահասների 30%-ը չունի իրեն առաջնորդող որևէ մեկին,
- դեռահասների 35%-ը ունի ձախողման վախ, իսկ 37%-ը չունի բավարար վստահություն,
- դեռահասների 46%-ը չգիտի՝ որտեղից սկսել իր ուղին,
- մասնագիտության կողմնորոշման հարցում ամենամեծ մարտահրավերը ներքին ձայնը լսելն ու հասկանալն է։
ծրագրի արդյունքները
- հասկանալ, թե ով եք դուք և ինչ եք ուզում,
- հասկանալ ձեր ուժեղ կողմերը՝ հետագայում դրանց վրա հենվելու համար,
- հասկանալ այն հիմնական ոլորտները, որոնք ձեզ իսկապես հետաքրքրում են և կօգնեն բացահայտել ձեր անձը,
- հասկանալ, թե ինչ եք ամենաշատը սիրում և ինչն ամենաշատը չեք սիրում,
- հասկանալ, թե ինչն է ձեզ մոտիվացնում, և որտեղ կարող եք լավագույն արդյունքներն ունենալ,
- հասկանալ ինքներդ ձեզ, ձեր անհատականությունը, ձեր մարտահրավերները և մղումները,
- ուրվագծել գործողությունների ծրագիր՝ ապագայում կիրառելու համար։