ծրագրի մասին
«zoom in!» ծրագիրը մշակվել է՝ հիմնվելով անձի տեսակների «DISC» մեթոդաբանության և ԱՆՑՅԱԼ-ՆԵՐԿԱ-ԱՊԱԳԱ մոտեցման վրա: Այն ներառում է գործնական խաղեր և վարժություններ՝ երիտասարդների ներգրավվածությունը, մոտիվացիան և ծրագրի յուրացումը ապահովելու նպատակով։
«zoom in!» ծրագիրը կօգնի երիտասարդներին հասկանալ այն ոլորտները, որոնցում իրենք կցանկանան մասնագիտանալ և գիտելիքներ ձեռք բերել, ինչպես նաև բացահայտել՝ արդյո՞ք այդ ոլորտները համապատասխանում են իրենց ձգտումներին և հետաքրքրություններին: Կարճաժամկետ հեռանկարում ծրագիրը կօգնի այն երիտասարդներին, ովքեր իրենց տեղն են փնտրում աշխատաշուկայում, կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, իսկ երկարաժամկետ հեռանկարում ծրագիրը կնվազեցնի մասնագիտական փնտրտուքների վրա ծախսվող տարիների քանակը։
դուք գիտե՞ք, որ
- երազանքի մասնագիտությամբ կամ հարակից ոլորտում աշխատում է չափահաս մարդկանց ոչ ավել, քան 20%-ը
- մարդկանց 85%-ն իրեն դժբախտ է համարում սխալ մասնագիտության ընտրության հետևանքով,
- աշխատունակ բնակչության 25%-ը երիտսարդներն են, այդուհանդերձ, նրանք կազմում են ընդհանուր գործազուրկների 40%-ը,
- միլլենիալների 66%-ը ցանկանում են փոխել իրենց կարիերան, իսկ շրջանավարտների կեսը չեն աշխատում իրենց ընտրած ոլորտում,
- ամբողջ աշխարհի աշխատող մարդկանց միայն 13%-ն է ներգրավված աշխատանքի մեջ, իսկ 24%-ը «ակտիվորեն նեգրավված չէ» նշելով, որ իրենք դժբախտ և անարդյունավետ են աշխատանքի մեջ և կարող են բացասական ազդեցություն ունենալ գործընկերների վրա,
- մասնագիտության կողմնորոշման հարցում ամենամեծ մարտահրավերը ներքին ձայնը լսելն ու հասկանալն է։
ծրագրի արդյունքները
- հասկանալ, թե ով եք դուք և ինչ եք ուզում,
- հասկանալ ձեր ուժեղ կողմերը՝ հետագայում դրանց վրա հենվելու համար,
- հասկանալ այն հիմնական ոլորտները, որոնք ձեզ իսկապես հետաքրքրում են և կօգնեն բացահայտել ձեր անձը,
- հասկանալ, թե ինչ եք ամենաշատը սիրում և ինչն ամենաշատը չեք սիրում,
- հասկանալ, թե ինչն է ձեզ մոտիվացնում, և որտեղ կարող եք լավագույն արդյունքներն ունենալ,
- հասկանալ ինքներդ ձեզ, ձեր անհատականությունը, ձեր մարտահրավերները և մղումները,
- ուրվագծել գործողությունների ծրագիր՝ ապագայում կիրառելու համար։